Anvision Architects

  • Home
  • Anvision Architects

Anvision Architects Creating spaces that have special connections with people. Operating worldwide, on all design stages.

At Anvision Architects, we create exclusive and adaptive spaces that connect with people on a personal level. Our designs are functional, innovative, and tailored to unique needs. We believe in the power of art to inspire, so we infuse artistic expressions into the environment. With our expertise in restoration and revitalization, we blend history with modernity seamlessly. We offer full-service architecture and interior design solutions, ensuring every detail is taken care of. With over 10 years of experience and prestigious recognition, our studio is known for its excellence and innovative approach. Join us to experience extraordinary spaces that reflect your vision and leave a lasting impression.

16/10/2026

🎨 Status-ի գույներն այժմ նաև B.right ատամնաբուժական կլինիկայում։

Այստեղ յուրաքանչյուր դետալ մտածված է, իսկ գույների ներդաշնակ համադրությունը ստեղծում է էսթետիկ, ժամանակակից և հարմարավետ միջավայր։

✨ Երբ գույները պարզապես ինտերիերի մաս չեն, այլ դառնում են ամբողջ տարածքի տրամադրությունը ձևավորող կարևոր տարր։

Status — գույներ, որոնք ստեղծում են յուրահատուկ միջավայր։

📌ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾԵրևանի Ա. Հովհաննիսյանի անվան հմ. 194 հիմնական դպրոցի նոր մասնաշենքՆախագծի առանցքային գաղափարը հայկակ...
08/10/2026

📌ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ
Երևանի Ա. Հովհաննիսյանի անվան հմ. 194 հիմնական դպրոցի նոր մասնաշենք

Նախագծի առանցքային գաղափարը հայկական ճարտարապետությանը բնորոշ տուֆի ժամանակակից վերաիմաստավորումն է։ Ավանդական նյութը ներկայացվում է ոչ թե պատմական ձևերի կրկնությամբ, այլ նոր՝ ավելի քանդակային և արտահայտիչ ծավալատարածական լեզվով։

Կառույցի կերպարը ձևավորվել է սիմետրիկ կոմպոզիցիայի մեջ կազմակերպված անկյունային տուֆե ծավալներով։ Դրանց երկրաչափական կառուցվածքը ստեղծում է դինամիկ ռիթմ՝ միաժամանակ պահպանելով ամբողջ կոմպոզիցիայի հավասարակշռությունը։

Տուֆե մոնոլիտ ծավալները համադրվում են սպիտակ մակերեսների և լայն ապակեպատ հատվածների հետ՝ ստեղծելով զանգվածի և թեթևության, նյութականության և թափանցիկության հակադրություն։

Երկհարկանի նոր մասնաշենքում կազմակերպված են դպրոցի սննդի և սպասարկման հիմնական գործառույթները՝ երկու ճաշասրահներով՝ ընդհանուր 620 նստատեղով, խոհանոցային և հարակից սպասարկման տարածքներով։ Ինտերիերում ձևավորվել են տարբեր բնույթի և մասշտաբի գոտիներ՝ աշակերտներին առաջարկելով տարածքի օգտագործման և միջավայրի ընտրության բազմազանություն։

✔️Արդյունքում տեղական նյութը, ժամանակակից երկրաչափությունը, ֆունկցիան և ներքին միջավայրի բազմազանությունը միավորվում են մեկ ամբողջական ճարտարապետական համակարգում։

#ճարտարապետություն #դիզայն

✨BRIGHT. ստոմոտոլոգիական կլինիկայի նախագիծՀեղինակ` ճարտարապետ, դիզայներ Անահիտ ՍարգսյանՃարտարապետական կոնցեպտ.Ատամնաբուժ...
12/08/2026

✨BRIGHT. ստոմոտոլոգիական կլինիկայի նախագիծ
Հեղինակ` ճարտարապետ, դիզայներ Անահիտ Սարգսյան

Ճարտարապետական կոնցեպտ.

Ատամնաբուժարան մտնելիս առաջին զգացողությունը հաճախ լարվածությունն է։ Մեր նպատակն էր արմատապես փոխել բժշկական կլինիկաների մասին դասական պատկերացումները` վերացնելով դրանց բնորոշ սթրեսն ու ստերիլությունը: Փոխարենը ստեղծել ենք հանգիստ, ջերմ ու մարդակենտրոն միջավայր, որտեղ այցելուն ապահով է զգում մուտքից սկսած։

Կոնցեպտի առանցքային լուծումներն են․

▪️ֆուտուրիստիկ դիզայն ու հոսուն ձևեր․ Բացակայում են սուր անկյունները։ Դինամիկ կոր գծերը բնականորեն ուղղորդում են տարածքում և հոգեբանորեն թուլացնում լարվածությունը։
▪️Վիզուալ խորություն․ Արտացոլող մակերեսներն ու հայելիները ընդլայնում են տարածքը և բազմապատկում լույսը։
▪️Ֆուտուրիստիկ կահույք․ Կորացված, էրգոնոմիկ կահույքը լրացնում է բրենդինգը՝ ընդգծելով կլինիկայի ժամանակակից ու տեխնոլոգիական կերպարը։

Արդյունքում, BRIGHT ստոմատոլոգիական կլինիկան ևս մեկ ապացույց է, որ մեզ համար առանցքային են տարածքի բուն նշանակությունն ու մարդու զգացողությունները։ Այստեղ ճարտարապետությունը, լույսն ու ձևերը միավորված են մեկ նպատակի շուրջ՝ ապահովել այցելուի լիարժեք հանգստությունն ու վստահությունը։

#դիզայն #ինտերիերդիզայն #ճարտարապետություն #վերանորոգում #ինտերիեր

Diagonal Rhythm ApartmentՆախագծի հեղինակ` Անահիտ ՍարգսյանՓոքր տարածքը սահմանափակում չէ, այլ ճարտարապետական հետաքրքիր մար...
03/08/2026

Diagonal Rhythm Apartment
Նախագծի հեղինակ` Անահիտ Սարգսյան

Փոքր տարածքը սահմանափակում չէ, այլ ճարտարապետական հետաքրքիր մարտահրավեր։ Այս նախագծում մենք փորձել ենք յուրաքանչյուր խնդիր վերածել միջավայրի գլխավոր առավելության։

❓Ի՞նչն է ձևավորում տարածքի բնույթը.

▪️45° անկյունագծային պլանավորում. 45 աստիճանի տակ դասավորվածությունը թույլ տվեց առավելագույնս արդյունավետ օգտագործել քառակուսի մետրերը՝ ստեղծելով օրգանական կապ խոհանոցի, ճաշասենյակի, հյուրասենյակի և աշխատանքային գոտու միջև։

▪️Ուղղահայաց ռիթմ. Ցածր առաստաղի տպավորությունը կոտրելու համար կիրառել ենք ուղղահայաց կրկնվող տարրեր՝ պատի պանելներում, դարակաշարերում և կահույքի մակերեսներում, ինչը տարածքին տալիս է ձգվածություն և միասնական տեսք։

▪️Նյութերի անընդհատություն. Տրավերտին, որը մուտքից անցնում է խոհանոց, սանհանգույց ու սեղանատախտակ՝ ամբողջացնելով ինտերիերը մեկ նյութական համակարգում։

▪️Ճկուն գոտիավորում. Պատվերով պատրաստված կահույքն առանձնացնում է գոտիները՝ առանց տարածքը ծանրաբեռնելու կամ փակելու, իսկ շերտավոր լուսավորությունը ներսում ստեղծում է ջերմություն ու խորություն։

💬 Ինչպե՞ս եք վերաբերվում ինտերիերում անկյունագծային (45°) պլանավորմանը, կկիրառեի՞ք ձեր բնակարանում:

#ինտերիեր #դիզայն #կահավորում #ճարտարապետություն

23/07/2026

BEK B**R ռեստորանի նախագծում մենք հրաժարվել ենք ծովային թեմայի ուղիղ, կենցաղային վերարտադրությունից։ Փոխարենը՝ ստեղծել ենք շարժման, լույսի և գերմաշտաբային տարածական էլեմենտների մի ամբողջական միջավայր:
Նախագծի կոնցեպտուալ հիմքը «ջրային հոսք»-ի գաղափարն է, որն այստեղ վերածվում է ճարտարապետական ձևի:

Ի՞նչն է ձևավորում տարածության կերպարը`

✔️«Ջրային հոսք» առաստաղին. Կախովի հոսուն ինստալացիա, որը միավորում է մուտքից մինչև բարային գոտի ողջ տարածությունը և ուղղորդում այցելուին։
✔️Մոնոխրոմ + Նարնջագույն. Զուսպ մոխրագույն հյուսվածքների և ստորջրյա հոսանքներից ներշնչված դինամիկ նարնջագույն գրաֆիկաների կտրուկ հակադրություն։
✔️Գերմասշտաբային ծովային կերպարներ. Ձկների և խեցգետնանման կառուցվածքների քանդակային ձևեր, որոնք երբեմն վերածվում են լուսատուների, իսկ կախովի ինստալացիաներն ամբողջացնում են տարածության ջրային կերպարը:
✔️Խորության էֆեկտ. Սուզանավերի կլոր պատուհաններից ներշնչված խորշեր, արտացոլող մակերեսներ և թաքնված լուսավորություն, որոնք ստեղծում են խորության պատրանք:

Մեր նպատակն էր ստեղծել ստորջրյա միջավայրի զգայական ընկալում, որտեղ ամեն մի դետալ մտածված է, և չնայած տարրերի գերմասշտաբայնությանը՝ տարածությունը մնում է բացարձակ բալանսավորված ու հարմարավետ

✨Սա նախագծի միայն մի մասն է: Հաջորդիվ կներկայացնենք, թե ինչ է թաքնված «ստորջրյա» աշխարհի մյուս շերտերում` նախագծի ներքևի հարկում:

Նախագծի`

Տիպաբանությունը` Ռեստորան
Մակերեսը` 140 մ²
Վայրը` Երևան
Իրականացված աշխատանքները՝ Ճարտարապետություն, Ինտերիերի դիզայն
#️դիզայն #ռեստորան #ինտերիեր

21/07/2026

⚓️ BEK B**R. ՄԱՍ 2
Ստորջրյա աշխարհի մյուս շերտը՝ նկուղային հարկ

Շարունակում ենք բացահայտել BEK B**R ռեստորանի նախագիծը: Եթե առաջին հարկում ստեղծել էինք հոսուն ճարտարապետական ձևեր, ապա նկուղային հարկում մեր առջև ծառացած էին լրիվ այլ մարտահրավերներ՝ ցածր առաստաղներ, բնական լույսի բացակայություն և իրարից տարանջատված տարածքներ:
Մեր խնդիրն էր թերությունները վերածել կոնցեպտուալ առավելության: Ահա լուծումները, որոնք ձևավորեցին այս տարածության կերպարը.

◼️Լույսի և խորության պատրանք
Հայելային և ամբողջությամբ լուսավորվող առաստաղները տեսողականորեն ջնջում են սահմանները՝ ճնշող ցածրության փոխարեն ստեղծելով անվերջության և ջրային խորության զգացողություն:

◼️Թունելային անցումներ
Իրարից անջատված գոտիները միավորեցինք ստորգետնյա ոճի թունելային անցումներով: Սովորական միջանցքների փոխարեն ստացանք արկածային ու հետաքրքիր տեղաշարժ տարածության մեջ:

🐋 Գերմասշտաբային ձկնային էլեմենտներ
Պատերից սկիզբ առնող և դեպի առաստաղ բարձրացող հսկայական գրաֆիկական ձևերն ամբողջացնում են կոնցեպտը: Դրանք տեղափոխում են այցելուին իրական ծովի հատակ, որտեղ մասշտաբների ընկալումը լիովին փոխվում է:

✨Նույնիսկ ամենաբարդ նախագծային սահմանափակումները կարող են դառնալ յուրահատուկ դիզայներական ձեռագիր, երբ տարածությանը մոտենում ես ոչ թե կենցաղային, այլ կոնցեպտուալ լուծումներով:

Գերմասշտաբային դիզայն էլեմենտների և գրաֆիկաների ձեռքով վերարտադրումը և իրականացումը՝ Աննա Աղանիկյան

#ինտերիերդիզայն #ռեստորաներևանում #ռեստորան #ճարտարապետություն

19/07/2026

Երկսենյականոց բնակարանի դիզայն-նախագիծ
Հեղինակ՝ Անահիտ Սարգսյան

Այս երկսենյականոց բնակարանի նախագծման հիմքում պատվիրատուի երկու հստակ պահանջներն էին.

📌Ստեղծել ինքնատիպ, միայն իրեն հատուկ միջավայր
📌Տարածքն օգտագործել առավելագույնս արդյունավետ՝ կիրառելով մակերեսի խնայողության միջոցներ

⚙️Կոնցեպտուալ փուլում իրականացված բազմաթիվ էսքիզներից ընտրվեց Կարիմ Ռաշիդի գրաֆիկական ձեռագրով ներշնչված ոճավորումը. հոսուն գծերն ու վառ շեշտադրումները տարածությանը հաղորդեցին յուրահատուկ կերպար և դինամիկա։

Տարածության մեջ նյութական կոնտրաստն ապահովում են ապակու և փայտի համադրությունները՝ պատերի բետոնային ֆակտուրայի չեզոք ֆոնի վրա։

📐Որպես տարածության խնայողության հիմնական լուծում՝ մուտքի հատվածում կիրառվեց անկյունային անցում, ինչի շնորհիվ շահեցինք շուրջ 3 քառակուսի մետր մակերես:

✨Այս նախագիծը լավագույն ապացույցն է այն բանի, որ փոքր տարածքում նույնպես հնարավոր է ստեղծել ֆունկցիոնալ, հարմարավետ, ժամանակակից և ոճային միջավայր։

🖇️Պատվիրատուի հետ մեր համագործակցությունը շարունակական է: Առջևում նոր ու հետաքրքիր նախագծեր են սպասվում, հետևե՛ք մեզ:

#ինտերիեր #դիզայն #ինտերիերդիզայն #ճարտարապետություն

🦞BEK B**R նախագծի`Տիպաբանությունը` ՌեստորանՄակերեսը` 140 մ²Վայրը` ԵրևանԻրականացված աշխատանքները՝ Ճարտարապետություն, Ինտե...
11/07/2026

🦞BEK B**R նախագծի`

Տիպաբանությունը` Ռեստորան
Մակերեսը` 140 մ²
Վայրը` Երևան
Իրականացված աշխատանքները՝ Ճարտարապետություն, Ինտերիերի դիզայն

Նախագծի հեղինակ` Անահիտ Սարգսյան
Գերմասշտաբային դիզայն էլեմենտների և գրաֆիկաների ձեռքով վերարտադրումը և իրականացումը՝ Աննա Աղանիկյան
Լուսանկարիչ` Լիլիթ Միկոյան

Ռեստորանի նախագծում մենք հրաժարվել ենք ծովային թեմայի ուղիղ, կենցաղային վերարտադրությունից։ Փոխարենը՝ ստեղծել ենք շարժման, լույսի և գերմաշտաբային տարածական էլեմենտների մի ամբողջական միջավայր:
Նախագծի կոնցեպտուալ հիմքը «ջրային հոսք»-ի գաղափարն է, որն այստեղ վերածվում է ճարտարապետական ձևի:

Մեր նպատակն էր ստեղծել ստորջրյա միջավայրի զգայական ընկալում, որտեղ ամեն մի դետալ մտածված է, և չնայած տարրերի գերմասշտաբայնությանը՝ տարածությունը մնում է բացարձակ բալանսավորված ու հարմարավետ:

✨Հետևե՜ք, նոր ու հետաքրքիր նախագծեր են սպասվում

#ինտերիերդիզայն #ռեստորան #ճարտարապետություն

Ծանոթանա՞նք👀Anvision Architects ճարտարապետական ընկերությունը մասնագիտացած է բնակելի, կոմերցիոն և աշխատանքային միջավայրեր...
29/06/2026

Ծանոթանա՞նք👀

Anvision Architects ճարտարապետական ընկերությունը մասնագիտացած է բնակելի, կոմերցիոն և աշխատանքային միջավայրերի ճարտարապետության և ինտերիերի նախագծման մեջ՝ ունենալով նախագծեր և մրցութային մասնակցություններ Հայաստանում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում և Կանադայում։
Ստուդիան հայտնի է իր պատմողական և ինքնատիպ նախագծերով, որոնք միավորում են նորարար մտածողությունն ու արտահայտիչ տարածական ինքնությունը։

📌Հիմնադրի մասին.
Անահիտ Սարգսյան` ճարտարապետ, դիզայներ, դասախոս:
Նրա աշխատանքները հիմնված են կոնցեպտուալ մտածողության, արվեստի և տարածության հոգեբանության համադրման վրա՝ ստեղծելով միջավայրեր, որոնք միաժամանակ ֆունկցիոնալ են, զգայական և հիշվող։

📍Այս ամենին զուգահեռ նաև ղեկավարում է Եվրոպական համալսարանի Ճարտարապետության ամբիոնը՝ համադրելով պրակտիկան, կրթությունը և հետազոտական մտածողությունը՝ աջակցելով նոր սերնդի ստեղծարար ճարտարապետների ձևավորմանը։

👀Շարունակե՞նք...

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Anvision Architects posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Want your business to be the top-listed home improvement business?

Share

Nearby home improvement businesses