Ecomotive

Ecomotive ⏳ Վերաբրենդավորում | շուտով

կանաչապատման նոր մշակույթ
new culture of landscaping

093 32 87 57 / 055 32 87 57

«Էկոմոտիվ» էջը ստեղծվել է բոլոր նրանց համար, ովքեր ունեն «էկոմոտիվացիա», սիրում են բույսեր աճեցնել և ցանկանում են իրենց քաղաքային բնակարանները և, ընդհանրապես, իրենց շրջապատը ՋՈՒՆԳԼԻ դարձնել: Այս էջում մենք պարբերաբար կկիսենք մտքեր, պրակտիկ գործիքներ և իհարկե մեր փորձը, թե ինչպես ստեղծել ձեր սեփական ՋՈՒՆԳԼԻՆ, խնամել այն և փոշոտ քաղաքային կյանքում ունենալ ձեր ԿԱՆԱՉԸ ;)

Դե ինչ, սիրելի համայնք, եկեք ավելի ծանոթանանք  կամ էլ` նորովի :)) Շատ կուրախանանք եթե քոմենթներում նշեք, թե մեզ ո՞ր թվակ...
06/04/2026

Դե ինչ, սիրելի համայնք, եկեք ավելի ծանոթանանք կամ էլ` նորովի :))
Շատ կուրախանանք եթե քոմենթներում նշեք, թե մեզ ո՞ր թվականից գիտեք 💚

Well, dear community, let's get to know each other better, or at least in a new way :))
In the comments, mention how long you've known us 💚

Շարունակելով կայուն կանաչապատման թեման` եկեք միասին պարզենք. կայուն կանաչապատումը թրենդ է, թե՞ անհրաժեշտություն 🤔Ինչ խնդ...
16/03/2026

Շարունակելով կայուն կանաչապատման թեման` եկեք միասին պարզենք. կայուն կանաչապատումը թրենդ է, թե՞ անհրաժեշտություն 🤔

Ինչ խնդիրներ է այն իրականում լուծում 👇

Ի՞նչ է կայուն և բնահեն կանաչապատումը և ինչու՞ ենք մենք աշխատում հենց այս մոտեցմամբ 👉
11/03/2026

Ի՞նչ է կայուն և բնահեն կանաչապատումը և ինչու՞ ենք մենք աշխատում հենց այս մոտեցմամբ 👉

Մեր աչքերով քաղաքային այգեգործությունը պարզապես կանաչապատում չէ։Այն վերաբերմունք է 💚Խնամքի, վստահության ու սիրո մշակույթ...
05/08/2025

Մեր աչքերով քաղաքային այգեգործությունը պարզապես կանաչապատում չէ։
Այն վերաբերմունք է 💚
Խնամքի, վստահության ու սիրո մշակույթ՝ քաղաքի ու նրա բնակիչների հանդեպ։
Ի՞նչ է քաղաքային այգեգործությունը ձեր աչքերում:

#ՔաղաքայինԱյգեգործություն #ՔաղաքումԲնություն #Էկոմոտիվ

⛰️ Թվային այս դարաշրջանում անասելիկարևոր է երիտասարդներին կապել հողին և բնությանը։ 📍 Հողագործությունը սովորեցնում է համբ...
27/11/2024

⛰️ Թվային այս դարաշրջանում անասելիկարևոր է երիտասարդներին կապել հողին և բնությանը։
📍 Հողագործությունը սովորեցնում է համբերություն, պատասխանատվություն և աշխատանքի արժեքը։ Այն խթանում է հետաքրքրասիրությունը սննդի ծագման վերաբերյալ, ոգեշնչում է կայուն ապրելակերպ, ձևավորում սեր և հոգատարություն բնության նկատմամբ:
📍Բազմաթիվ հետազոտություններ
( http://bit.ly/4eOL8hw , https://bit.ly/3CNmxfC ) ցույց են տալիս, որ այգեգործությամբ զբաղվող երեխաներն ավելի լավ են սովորում և զարգացնում առողջ սննդի սովորություններ։
📍Այս հարցում ուսուցման բացառիկ հարթակ են հանդիսանում դպրոցական ուսումնական պարտեզները, որոնք պարզապես կանաչ տարածքներ չեն, այլ` կենդանի դասասենյակներ են, որոնք կապում են երեխաներին և դեռահասներին բնության հրաշքների հետ։
🍄 Էկոմոտիվում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր դպրոց արժանի է խնամված և ֆունկցիոնալ պարտեզ ունենալուն՝ մի վայր, որտեղ ոչ միայն բույսեր, այլև ապագա էկո առաջնորդներ են «աճում»🌎:

📢 Դպրոցական պարտեզների ոլորտում մեր ծառայությունները
ներառում են.
🔴Դպրոցական պարտեզների նախագծում և հիմնում:
🔴 Այգեգործության ուսումնական ծրագրերի մշակում։
🔴Մասնագետների կողմից իրականացվող թեմատիկ գործնական սեմինարներ, վարպետության դասեր, թերապևտիկ հանդիպումներ, շնորհանդեսներ:
🔴Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կողմնորոշման ոչ ֆորմալ հանդիպումներ։

❤️ Դե ինչ, առաջարկում ենք միասին «ցանելու» հողագործական գիտելիքների, կայունության սերմերը ապագա սերնդի սրտերում🌟։

Մանրամասների համար`
📱 055 32 87 57
📩 նամակ մեր էջին

Աճեցնե՞լ  սեփական սնունդը․ շատ սիրուն է հնչում, բայց շատերի մոտ զուտ սիրողական հոբբիի հետ է ասոցացվում։ Մինչդեռ այն կենս...
25/07/2024

Աճեցնե՞լ սեփական սնունդը․ շատ սիրուն է հնչում, բայց շատերի մոտ զուտ սիրողական հոբբիի հետ է ասոցացվում։ Մինչդեռ այն կենսական հմտություն է և՛ անհատական, և՛ համայնքային մակարդակով։ Եկեք թվարկենք սեփական սննդի աճեցման մի քանի կարևոր կետեր․

🟢Սննդի անվտանգություն. մեր ներկայիս անորոշ ժամանակներում սեփական սնունդ արտադրելու կարողությունը ապահովում է, որ դուք և ձեր ընտանիքը կունենաք սննդի կայուն և հուսալի աղբյուր:
🟢Ավելի առողջ սնունդ. սեփական ձեռքերով աճեցրած արտադրանքը շատ հաճախ ավելի թարմ, սննդարար և վստահելի է, քան խանութում գնված համարժեքները։

🟢Ազդեցություն շրջակա միջավայրի վրա. աճեցնելով ձեր սեփական սնունդը՝ դուք նվազեցնում եք ձեր ածխածնի հետքը՝ նվազագույնի հասցնելով խանութից գնված ապրանքների հետ կապված տրանսպորտի և փաթեթավորման թափոնները:
🟢Հարաբերությունների բարելավում, համայնքի կառուցում. հարևանների, ընկերների հետ սեփական ձեռքերով աճեցրած սնունդը կիսելը գերագույն հաճույք և հպարտություն է և խթանում է համայնքային ոգին և ամրապնդում հարաբերությունները:
🟢Կրթական արժեք. այգեգործությունը սովորեցնում է այնպիսի արժեքավոր հմտություններ, ինչպիսիք են պլանավորումը, համբերությունը և պատասխանատվությունը, հատկապես երիտասարդ սերունդների համար սրանք կենսական կարևոր հմտություններ են։
🟢Ծախսերի խնայողություն. ձեր սեփական սնունդն աճեցնելը երկարաժամկետ հեռանկարում օգնում է խնայել գումար` նվազեցնելով մթերային ծախսերը և ապահովելով ձեր ջանքերի գոհացուցիչ վերադարձը:
Դե ինչ, վայելեք ձեր սեփական սնունդն աճեցնելու ճամփորդությունը. այն գերօգտակար փորձառություն է, որը օգուտ է բերում և՛ ձեզ, և՛ ձեր շրջապատին 💚
See English text in the comments 👇

Address

Yerevan, Baghramyan 45
Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ecomotive posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ecomotive:

Shortcuts

Share

Category