07/09/2026
🧊 Ի՞նչ ապակի ընտրել ցնցուղախցիկի կամ ապակե պատնեշի համար։ Ներկայացնում ենք 4 լավագույն տարբերակները․
🌫 Մատե ապակի — նրբորեն թաքցնում է ներսի հատվածը, բայց պահպանում է լույսի անցանելիությունը։ Առավելություն՝ ջրի կաթիլներն ու հետքերը քիչ են նկատվում, ինչը շատ գործնական է լոգասենյակի համար։
✨ Թափանցիկ ապակի — առավելագույն լույս և ընդարձակության զգացողություն։ Իդեալական է, եթե ցանկանում եք գրեթե «անտեսանելի» կառուցվածք և բաց տարածության տպավորություն։
🤎 Բրոնզագույն ապակի — ջերմ երանգ, որը մեղմորեն նվազեցնում է լույսի ինտենսիվությունը և հարմարավետություն է հաղորդում ինտերիերին։ Բացի այդ՝ ջրի կաթիլներն ու նստվածքն ավելի քիչ են նկատվում։
⚫ Գրաֆիտ — ոճային մուգ մոխրագույն երանգ, որը ժամանակակից և լակոնիկ տեսք է հաղորդում։ Հիանալի է համադրվում լոֆթ եւ մինիմալիզմ ոճերի ինտերիերների հետ։
👉 AlmiProf-ում կօգնենք ընտրել ձեր նախագծին համապատասխան ապակին՝ հաշվի առնելով թե՛ դիզայնը, թե՛ գործնականությունը։
📞 094 48-76-71
📞 044 87-47-77
#ապակիլոգասենյակի #ապակեպատնեշ #լոգախցիկ #ապակուտեսակներ