Storaket Architectural Studio

Storaket Architectural Studio The professor smirked implying that he already knew who would become a professional architect amongst the students: everyone who had stood up.

Storaket Architectural Studio is an all-inclusive architecture studio specializing in creating innovative and cutting-edge designs that combine aesthetics and functionality to serve a space’s true purpose. During the first day of college, the professor walked in to the large hall and asked; “Who’s parents are architects?” Almost every single person in the room stood up, except two young men. That moment created a sense of humility and determination for the two young men who remained seated. They set a goal to become the best architects they could. In their final year of college they participated in the various competitions. After getting good results, they competed in a larger competition in Toulouse with 300 participants and achieved the 3rd place prize. After several competitions and successful projects, our founders Meroujan & Narbeh had enough experience and confidence to create Storaket. We are also very aware that our most successful designs are rooted in careful consideration of our site’s and our clients’ specific historic, cultural, ecological and social specificities. We offer urban planning, architecture, engineering, construction management, and interior design. Over the past few years, Storaket has found its unique niche and had been involved in numerous innovative architectural projects including private homes in Armenia and Moscow, cutting-edge schools in Yerevan and 8 other regions of Armenia, interior design of unique apartments, multifunctional buildings, bank branches and office areas. Our studio actively participates in national and international competitions and has proved to be a strong competitor with fresh and creative ideas and strong experience in managing construction.

18/10/2026

Հայորդաց կենտրոնի վերակառուցման աշխատանքները ներառել են և՛ արտաքին, և՛ ներքին փոփոխություններ, որոնց շրջանակներում նախագծման բոլոր փուլերում հիմնական նպատակը խորհրդային շրջանում իրականացված մոդեռնիստական ճարտարապետական լուծումների վերականգնումն է և տարիների ընթացքում կատարված փոփոխությունների շտկումը երեխաների համար առավել հաճելի և հարմարավետ կրթական միջավայր ստեղծելու նպատակով։

AGBU Magazine-ին տված հարցազրույցում «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի համահիմնադիր Մերուժան Միանասյանն անդրադարձել ...
15/10/2026

AGBU Magazine-ին տված հարցազրույցում «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի համահիմնադիր Մերուժան Միանասյանն անդրադարձել է արվեստանոցում արհեստական բանականության կիրառմանը՝ ընդգծելով դրա օժանդակ դերը։ «Ստորակետի» բազմամյա փորձի և աշխատանքային առօրյայում առաջացող խնդիրների հիման վրա մշակվող գործիքներն ու հարթակները միտված են պարզեցնելու աշխատանքային գործընթացները և աջակցելու մասնագիտական խնդիրների լուծմանը։

Արհեստական բանականության ազդեցությանն ու դրա շուրջ տեղի ունեցող փոփոխություններին անդրադարձել են նաև այլ մասնագետներ։ Նրանց մտորումներին կարող եք ծանոթանալ AGBU Magazine-ի այս ամսվա համարում։

Օրեր առաջ «Թարգմանչաց տոնի» շրջանակում հանդիպեցինք «Շիրակացու» ճեմարանի աշակերտների հետ՝ քննարկելու Ստորակետի անցած ուղի...
13/10/2026

Օրեր առաջ «Թարգմանչաց տոնի» շրջանակում հանդիպեցինք «Շիրակացու» ճեմարանի աշակերտների հետ՝ քննարկելու Ստորակետի անցած ուղին, իրականացված նախագծերն ու դրանց հիմքում ընկած գաղափարները՝ անդրադառնալով ճարտարապետության, կրթության և տարածական միջավայրի փոխհարաբերություններին։

Նման հանդիպումները մեզ համար երկկողմանի գիտելիքի փոխանակման հնարավորություն են։ Կրթական միջավայրեր նախագծելիս կարևոր է ոչ միայն ուսումնասիրել կրթական գործընթացի պահանջները, այլև հասկանալ այն մարդկանց մտածողությունը, փորձառությունն ու ակնկալիքները, որոնց համար ստեղծվում են այդ տարածքները։ Այս երկխոսությունն օգնում է վերանայել մեր մոտեցումները և նախագծերում գտնել ավելի հիմնավորված լուծումներ։

11/10/2026

Դեբետում իրականացված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ գյուղի համար կարևոր է ստեղծել համայնքային կյանքի կենտրոն։ Սահմանափակ բյուջեն դարձավ այլընտրանքային լուծումների որոնման մեկնակետ․ դպրոցը նախագծվեց որպես տարածք, որը ծառայում է ոչ միայն կրթական, այլև համայնքային կարիքներին։ Մոդուլային կահույքն ու պատերի փոխարեն կիրառված վարագույրները թույլ են տալիս փոխել տարածքների դասավորությունը՝ հարմարեցնելով դրանք դպրոցի և համայնքի տարբեր կարիքներին։

Work in Process…
02/10/2026

Work in Process…

Սեպտեմբերի 13-ին Երևանում կայանալու է AGBU Global Run բարեգործական վազքը՝ «Նաիրի» ճամբարին աջակցելու նպատակով։ Այս տարի ...
03/09/2026

Սեպտեմբերի 13-ին Երևանում կայանալու է AGBU Global Run բարեգործական վազքը՝ «Նաիրի» ճամբարին աջակցելու նպատակով։ Այս տարի Ստորակետը դառնում է դրա մի մասը՝ միանալով Team Yerevan-ին։ Մասնակցությամբ մենք ևս մեր ներդրումն ենք ունենալու այս բարեգործական ծրագրում։
Սեպտեմբերի 13-ին հավաքվում ենք Հրազդանի կիրճում՝ 5 կմ վազելու կամ քայլելու և միասին աջակցելու այս կարևոր գործին։
Մանրամասների և գրանցվելու համար այցելեք AGBU և AGBUArmenia էջեր։

02/09/2026
22/08/2026

Years of experience have shown us that the proper use of BIM can significantly streamline the design process.
To fully utilize Revit, several key principles need to be understood and applied throughout the workflow. We have identified a number of common challenges that are important to consider when working with BIM and Revit.
Here are some of the key points we believe architects should pay attention to.

Օգոստոսի 26-ին՝ ժամը 20:20-ին, Նարբեհ Բեդրոսսյանը կներկայացնի մեր նախագծերից մեկը՝ Հրազդանի կիրճի վերակենդանացման նախագծ...
19/08/2026

Օգոստոսի 26-ին՝ ժամը 20:20-ին, Նարբեհ Բեդրոսսյանը կներկայացնի մեր նախագծերից մեկը՝ Հրազդանի կիրճի վերակենդանացման նախագծային առաջարկը։

Միացեք քննարկմանը՝ ծանոթանալու նախագծի գաղափարին, մոտեցումներին և Հրազդանի կիրճի ապագայի մեր պատկերացմանը։
Մանրամասները կարող եք տեսնել PechaKucha Yerevan -ի էջում

Ժամանակն է ծանոթանալու PechaKucha Yerevan #56: Շնչող քաղաք երեկոյի խոսնակներին ու թեմաներին🤩

Նարբեհ Բեդրոսսյանը՝ Storaket Architectural Studio-ի համահիմնադիրն ու փոխտնօրենը, կներկայացնի «Հրազդանի կիրճի վերակենդանացում» նախագիծը։

🌿 Նախագիծը 3,480 քմ տարածքը վերածում է բազմաֆունկցիոնալ հանրային միջավայրի՝ համադրելով նվազագույն միջամտությամբ բնության վերականգնումն ու քաղաքային կյանքը, այդ թվում՝ հետիոտնային ուղիներ, հանգստի և ընտանեկան տարածքներ, ամֆիթատրոն, wellness տախտակամած և նոր հետիոտնային կամուրջ, որը կապում է կիրճի երկու ափերը։

Նարբեհը համակարգում է բազմամասնագիտական թիմեր և աշխատում կրթական, բնակելի և քաղաքային տարբեր նախագծերի վրա՝ Հայաստանում և արտերկրում, որոնցից մի քանիսն արժանացել են միջազգային մրցանակների։

📍Օգոստոսի 26, ժամը 20:20, Yandex Hall
🎫 Մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել (հղումը՝ մեկնաբանության դաշտում)

«Ալլուր» բնակելի համալիրի ինտերիերում պահպանվել են նախկին գործարանի կառուցվածքային և նյութական շերտերը։ Գոյություն ունեց...
18/08/2026

«Ալլուր» բնակելի համալիրի ինտերիերում պահպանվել են նախկին գործարանի կառուցվածքային և նյութական շերտերը։ Գոյություն ունեցող կոնստրուկտիվ տարրերը վերականգնվել են և դարձել տարածքի հիմնական հորինվածքային բաղադրիչները։
Նոր ավելացված կոնստրուկտիվ տարրերը ընդգծված են վառ կարմիրով՝ ստեղծելով հստակ տարբերակում գոյություն ունեցողի և նոր միջամտությունների միջև։ Այս հակադրությունը թույլ է տալիս միաժամանակ ընթերցել տարածքի նախկին արդյունաբերական բնույթը և նոր ֆունկցիայի համար կատարված միջամտությունները։
Ինտերիերի նյութականությունն ու կառուցվածքը պահպանվում են հնարավորինս բաց՝ նախկին արտադրական միջավայրի բնույթը դարձնելով բնակելի տարածքի մաս։

📸 ANISON

Address

Proshyan 1
Yerevan
0019

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+374(10)528531

Alerts

Be the first to know and let us send you an email when Storaket Architectural Studio posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Storaket Architectural Studio:

Shortcuts

Share